Սաուդյան Արաբիայի կառավարությունը անձնագրեր է սահմանել ուղտերի տեղական պոպուլյացիայի համար։ Այս մասին հայտնել է թագավորության շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության նախարարությունը։
«Նորին գերազանցություն փոխնախարարը ներկայացրել է ուղտի անձնագիրը՝ նպատակ ունենալով բարձրացնել [անասնապահության] ոլորտի աշխատանքի արդյունավետությունը և ստեղծել ուղտերի վերաբերյալ տվյալների բազա», - հայտնի է դարձել X-ում նախարարության կատարած հրապարակման մեջ։
Ըստ նրա տեղեկությունների՝ ուղտի անձնագիրն իրենից ներկայացնելու է պաշտոնական հավատարմագրված փաստաթուղթ, որը տեղեկություններ է պարունակում կենդանու, նրա ցեղատեսակի և տիրոջ մասին։ Անձնագրի առանցքային առանձնահատկությունը լինելու է պատվաստումների մանրամասն քարտը, որի շնորհիվ հնարավոր կլինի յուրաքանչյուր ուղտի համար ստեղծել ճշգրիտ ու հուսալի բժշկական գրքույկ և հեշտացնել պոպուլյացիայի շրջանում վարակիչ հիվանդությունների մոնիթորինգի ջանքերը։
Ինչպես հայտնում է նախարարությունը, ուղտերի փաստաթղթավորումը նաև կպարզեցնի սեփականության իրավունքի հաստատման գործընթացը և կբարձրացնի անասնապահների համար սելեկցիայի արդյունավետությունը։



























