Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի կողմից առկա խնդիրների դիվանագիտական լուծման կամքը պահպանվում է և բանակցային գործընթացը չի ընդհատվել։

«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու համար, որպեսզի թույլ չտանք տարածաշրջանի ներքաշումը նոր հակամարտության և քաոսի մեջ։ Մենք հստակ հայտարարել ենք Իրանի դեմ ռազմական միջամտության [հեռանկարի] վերաբերյալ մեր անհամաձայնությունը և այդ մասին տեղեկացրել ենք մեր գործընկերներին։ Այս պահին ես տեսնում եմ, որ երկու կողմերն էլ ցանկանում են դուռ բացել դիվանագիտության համար և դա դրական է։ Լուծումը ոչ թե առճակատումն է, այլ շփման եզրեր փնտրելը և բանակցություններ վարելը։ Այս գործընթացն ակտիվ է և չի ընդհատվել։ Երկխոսության և դիվանագիտության հիմքը դեռևս բաց է», - Եգիպտոսից վերադառնալիս իր լրագրողների խմբին հայտարարել է Էրդողանը։

Նա նաև այն կարծիքն է հայտնել, որ «ցածր մակարդակի հանդիպումներում առաջընթացի հասնելուց հետո օգտակար կլինեն ԱՄՆ-ի և Իրանի ղեկավարության մակարդակով բանակցությունները»։