Գերմանիայում 2024 թվականին ամուսնությունների թիվը ամենացածրն է եղել 1950 թվականից ի վեր, երբ երկրի դաշնային վիճակագրական գործակալությունը՝ Destatis-ը, սկսել է հաշվառում կատարել։

Այդ տարի տեղի է ունեցել 349,200 ամուսնություն։ 698,400 ամուսնացած մարդկանցից մոտավորապես 79%-ը ամուսնացել են առաջին անգամ (այսինքն՝ նրանք այրիացած կամ ամուսնալուծված չեն եղել)։

2024 թվականի վերջի դրությամբ ամուսնացած է եղել 34,6 միլիոն մարդ, ինչը կազմում է Գերմանիայի 18 տարեկան և բարձր բնակչության գրեթե 50%-ը: Այնուամենայնիվ, ամուսնացած մարդկանց մասնաբաժինը երկար տարիներ շարունակ գրեթե անընդհատ նվազում է և այժմ կազմում է 50%՝ 1994 թվականի 60%-ի համեմատ:

2024 թվականի վերջին 18 տարեկան և բարձր տարիքի 23,1 միլիոն գերմանացի միայնակ է եղել, այսինքն՝ չեն եղել ամուսնացած, այրիացած կամ ամուսնալուծված։ 1994 թվականին նրանց թիվը կազմել է մի փոքր ավելի քան 16 միլիոնը։ 30 տարվա ընթացքում բնակչության մեջ միայնակ մարդկանց մասնաբաժինը 24%-ից աճել է մինչև մի փոքր ավելի քան 33%։

Առաջին ամուսնության միջին տարիքը բարձրացել է. 2024 թվականին կանանց համար այն միջինում կազմել է 32,9 տարեկան, տղամարդկանց համար՝ 35,3 տարեկան։ 1994 թվականին այդ ցուցանիշները համապատասխանաբար 27,1 և 29,4 տարեկանն են եղել։

Նախանցյալ տարի ամուսնության միջին տևողությունը մինչև ամուսնալուծություն կազմել է 14,7 տարի՝ 1994 թվականի 12 տարվա դիմաց։

2024 թվականին ամուսնալուծությամբ է ավարտվել 129,3 հազար ամուսնություն, ինչը 0,3%-ով ավելի է, քան 2023 թվականին, երբ գրանցվել է Գերմանիայի վերամիավորումից ի վեր ամենացածր ցուցանիշը։