Ադրբեջանը պատրաստ է օգնել Իրանի շուրջ լարվածության կարգավորմանը, հայտնել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ալիեւը նշել է, որ մի քանի օր առաջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Ադրբեջանը, նրա խոսքով, մտահոգված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով եւ պատրաստ է աջակցել Իրանի շուրջ լարվածության կարգավորմանը։

Զրույցի ընթացքում նշվել է երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը, եւ մտքերի փոխանակում է տեղի ունեցել պաշտպանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ, նշվել է հայտարարության մեջ։

Ադրբեջանի նախագահը նաեւ հայտնել է, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել։ Նա վստահություն է հայտնել, որ դա մեծ նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանին սահմանակից Իրանի համար։