Միացյալ Նահանգները ներկա պայմաններում անտեղի է համարում միջուկային զենքի մասին համաձայնագիր կնքել միայն մեկ երկրի հետ, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոն։

«Այսօր Միացյալ Նահանգները բախվում է բազմաթիվ միջուկային տերությունների սպառնալիքներին։ Կարճ ասած՝ միայն մեկ միջուկային տերության հետ երկկողմ համաձայնագիրը պարզապես անտեղի է 2026թ․ եւ հետագայում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ժնեւում զինաթափման վերաբերյալ համաժողովում։