Իրանի իշխանությունները պատրաստ են նվազեցնել երկրի ուրանի 60 %-ոց պաշարների հարստացման մակարդակը, եթե Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները։ Դրա մասին հայտարարել է փոխնախագահ եւ Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։

«Այդ հարցը կախված է նրանից, թե արդյք ի պատասխան նրանք կվերացնե՞ն բոլոր պատժամիջոցները, թե՞ ոչ»,- ըստ Tasnim գործակալության՝ նշել է Էսլամին:

Թեհրանն ու Վաշինգտոնը Օմանի բանակցություններում Իրանից երրորդ երկրներ իրանական բարձր հարստացված ուրանի արտահանման խնդրին չեն անդրադարձել, պարզաբանել է փոխնախագահը։

«Բանակցությունների ընթացքում այդ հարցը չի քննարկվել»,- նշել է նա։