Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի իր գործընկերների հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում դրական է գնահատել փետրվարի 6-ին Մասկատում ԱՄՆ-ի հետ կայացած բանակցությունները, որոնք նվիրված են եղել իրանական միջուկային ծրագրին:
Ինչպես նշվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, Արաղչին «բանակցություններն անվանել է լավ սկիզբ՝ միաժամանակ ընդգծելով ամերիկյան կողմի մտադրությունների և նպատակների նկատմամբ անվստահության վերացման անհրաժեշտությունը»:





























