Պակիստանյան GIDS ռազմարդյունաբերական կոնգլոմերատը World Defense Show ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է նավից արձակվող Smash գերձայնային հրթիռը:
Հրթիռը ներկայացվում է որպես հիպերձայնային, թեև ստենդի վրա առկա ուղեկցող տեղեկատվության մեջ նշված է եղել, որ հետագծի վերջնական հատվածում դրա թռիչքի արագությունը կազմում է ավելի քան 2 Մախ (ձայնի արագություն): Հայտարարվում է, որ Smash-ը նախատեսված է ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային թիրախների խոցման համար:
Մարտական մասը ներկայացված է ինչպես բեկորային, այնպես էլ ֆուգասային տարբերակներով:





























