ԱՄՆ զինվորականները գրեթե ավարտել են Սիրիայի հատուկ ճամբարներից եւ բանտերից տեղափոխված ԻՊ մինչեւ 7 հազար նախկին զինյալների Իրաք տեղափոխումը, հաղորդել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ զինյալների տեղափոխումը, որը շարունակվում է մի քանի շաբաթ, «կարող է ավարտվել արդեն ուրբաթ»։ Ակնկալվում է, որ նրանցից շատերը կպահվեն Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող ալ-Կարխ շրջանի բանտում։
Իրաքի իշխանությունների հայտարարության համաձայն՝ Սիրիայից տեղափոխված զինյալների դեմ կարող են առաջադրվել «քիմիական զենքի կիրառման եւ ցեղասպանության» մեղադրանքներ։
Այս գործողության ավարտը նախադրյալներ է ստեղծում մի քանի ամսվա ընթացքում Սիրիայից ամերիկյան զորքերի «մեծ մասի, գուցե նույնիսկ բոլորի» դուրսբերման համար, ասել են պաշտոնատար անձինք։





























