Փետրվարի 11-ի երեկոյան ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վ. Վաղարշյան փողոցի թիվ 24/3 շենքի 27-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները՝ ազգականների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի բազմոցին անգիտակից վիճակում հայտնաբերել 47-ամյա Անուշ Գասպարյանին, ով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ա.Գասպարյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























