Գրիգոր սարկավագ Մնացականյանն անհիմն միտք է որակում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե դրսում Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է»։

«Ինձ թվում է՝ ուղղակի ինչ-որ առիթ են ման եկել ու գտել նման շահարկում անելու, բայց պետք է խորհել այն մասին, թե որն է պատճառը, որ Եպիսկոպոսաց ժողովը դրսում ենք անում։ Վեհափառի ուժեղ կեցվածքը բոլորիս ուժ է տալիս, Վեհափառն ասել է՝ պատրաստ է անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը պատրաստ չէ ընդունել»,- ասաց Գրիգոր սարկավագ Մնացականյանը։