Փետրվարի 12-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շերամի փողոցի թիվ 13 շենքի 42-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հերախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Հարազատների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը:

Անկողնում հայտնաբերվել է 83-ամյա Եվգենյա Հարությունյանի դին: