Գլոբալ իրավիճակը թևակոխել է բարձր անկայունության և անորոշության փուլ, որը, թերևս, ժամանակակից պատմության ամենատուրբուլենտ շրջանն է, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:

«Հաստատված համաշխարհային կարգն ակնհայտորեն փոխվում է. կարգի նոր ձևեր ստեղծելը դժվար է, և թվում է, որ մենք շարժվում ենք դեպի երկարատև «մթնշաղային գոտի»», - ասել է նա Մումբայում կայացած Գլոբալ տնտեսական համագործակցության համաժողովի ժամանակ:

Ջայշանկարը նշել է, որ միջազգային համակարգը կրում է խորը փոփոխություններ և աշխարհն ականատես է դառնում արտադրության ու ֆինանսների ռազմականացմանը, շուկաների հասանելիության ռազմավարական օգտագործմանը և արտահանման վերահսկողության խստացմանը:

Նա նշել է, որ ստեղծված պայմաններում Հնդկաստանն ավելի ինտենսիվորեն է փոխգործակցում միջազգային գործընկերների հետ՝ ուժի դիրքերից:

«Հնդկաստանն ուժի դիրքերից ավելի ինտենսիվ է համագործակցում միջազգային գործընկերների հետ: Դա դրսևորվում է վերջերս կնքված առևտրային համաձայնագրերով», - ասել է նա՝ նկատի ունենալով ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Հնդկաստանի առևտրային համաձայնագրերի մասին հաղորդագրությունները: