Այսօր՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում բախվել են «Ford», «Opel» և բեռնատար «Газель մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների  ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների բախումը տեղի է ունեցել «Opel»-ի և «Газель»-ի միջև «Ford»-ը եղել է կայանված։