ԱՄՆ արևելյան ափին ավելի քան 100 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության՝ ձնաբքի պատճառով։ Այս մասին են վկայում Poweroutage կայքի տվյալները։
Հոսանքազրկվել է առնվազն 101,893 տուն։ Անջատումների ամենամեծ քանակը՝ 29,162, գրանցվել է Դելավեր նահանգում։ Նյու Ջերսիում այդ ցուցանիշը հասել է 28,574-ի, Վիրջինիայում՝ 24,783-ի, իսկ Մերիլենդում՝ 19,374-ի։
Փետրվարի 22-ին Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ մոտեցող ձնաբքի պատճառով իշխանությունները քաղաքում արտակարգ դրություն են հայտարարել: Քաղաքում կբացվեն տաքացման կենտրոններ, դպրոցները կփակվեն, իսկ մայրուղիները կփակվեն մինչև փետրվարի 23-ի կեսօրը:
Ինչպես հայտնել են ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունից, Նյու Յորքում տեղումների քանակը կարող է հասնել 45 սմ-ի։ Օդերևութաբանները նաև զգուշացրել են քամու մինչև 26 մ/վ և ավելի ուժգնացման մաիսն։




























