Երեւանի Աբովյան հրապարակին հարող զբոսայգու հարակից տարածքում նախատեսվում է «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն կառուցել։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի ավագանու այսօրվա` փետրվարի 14-ի նիստում որոշում է կայացվել այդ նպատակով հողատարածք հատկացնել:
Այդ նախագծի հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մշակութային կենտրոնի կառուցումը չի ընդգրկում պուրակի կանաչ եւ ընդհանուր օգտագործման գոտիները:
«Մայրաքաղաքում այսօր սկսվել եւ ընթանում է ծառերի համարակալման եւ կանաչ գոտիների գույքագրման գործընթաց, ինչից ելնելով նաեւ թանագարան-մշակութային կենտրոնի հարակից տարածքում գտնվող բոլոր ծառերը եւս կգույքագրվեն: Կենտրոնի կառուցման վերաբերյալ որոշումը կայացվել է բազմաթիվ հասարակական քննարկումների արդյունքում»,-նշել է Տարոն Մարգարյանը:




























