ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյից հետեւում էր Իրանի շուրջ իրավիճակին գիշերվա ընթացքում՝ ազգային անվտանգության իր թիմի անդամների հետ։ Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Քարոլին Լեւիթը։
«Նախագահը հեռախոսով խոսել է վարչապետ Նեթանյահուի հետ։ Մինչեւ գրոհները պետքարտուղար Ռուբիոն զանգահարել էր «ութի խմբի» բոլոր անդամներին, որպեսզի տեղեկացնի Կոնգրեսին, եւ նրան հաջողվել է կապ հաստատել եւ տեղեկացնել ութ անդամներից յոթին։ Նախագահը եւ նրա ազգային անվտանգության թիմը կշարունակեն ուշադիր հետեւել իրավիճակին օրվա ընթացքում»,- նշել է նա։





























