«Այսօր մենք ԱՄՆ-ի և Իսրայելի ուղղությամբ այնպիսի հզոր հարված կհասցնենք, որը նրանք նախկինում երբևէ չեն զգացել»։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Երեկ Իրանը հրթիռներ է արձակել Միացյալ Նահանգների և Իսրայելի ուղղությամբ, և նրանք իսկապես տուժել են։ Այսօր մենք նրանց այնպիսի հզոր հարված կհասցնենք, որը նախկինում երբևէ չեն զգացել»,- նշել է Լարիջանին։
Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածել է Իրանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին։ Թիրախավորվել են Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտները, երկրի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաև Մինաբ քաղաքի տարրական դպրոցը։
Հարվածների հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։