Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ստեղծել՝ հավելելով, որ Տոկիոն հետևողականորեն աջակցում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկխոսությանը՝ որպես առկա խնդիրների կարգավորման կարևոր քայլ, հայտնում է AP-ն։
«Իրանը պետք է դադարեցնի միջուկային զենքի մշակումը և տարածաշրջանն ապակայունացնող այլ գործողությունները»,- հայտարարել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան՝ միևնույն ժամանակ հստակ աջակցություն չհայտնելով Իրանին հասցված ԱՄՆ հարվածին։
Կիհարան նշել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության պահպանումը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի պահպանումը կարևոր նշանակություն ունեն Ճապոնիայի համար։ Ըստ նրա՝ Տոկիոն կշարունակի դիվանագիտական ջանքերը՝ համագործակցելով միջազգային հանրության հետ իրավիճակի դեէսկալացիայի նպատակով։
Պաշտպանության նախարար Սինձիրո Կոիձումին էլ հայտարարել է, որ Ճապոնիան պատրաստվում է զինվորականներ ուղարկել Իրանում մնացած շուրջ 200 քաղաքացիների տարհանման համար՝ առանց հավելյալ մանրամասների։