Իսրայելը հայտնել է Բեյթ Շեմեշում իրանական բալիստիկ հրթիռի պայթյունի հետևանքով 8 մարդու զոհվելու մասին, հայտնում է Times of Israel-ը:

Հրթիռն ընկել է քաղաքի բնակելի թաղամասի վրա՝ ավերելով սինագոգը և զգալի վնաս հասցնելով հանրային ռմբապաստարանին ու մոտակա տներին:

«Մագեն Դավիդ Ադոմ» շտապօգնության ծառայությունը հայտարարել է դեպքի վայրում ութ տուժածի մահվան մասին և հիվանդանոցներ է տեղափոխել ևս 28 մարդու, այդ թվում՝ երկուսին ծանր վիճակում: