Թերթը գրում է, որ արդեն նախկին ՕԵԿ-ական, սակայն ԱԺ պատգամավորական մանդատը վայր դնելու ցանկություն հայտնած, անգամ պաշտոնապես դիմում ներկայացրած Գագիկ Բաղդասարյանն ամենայն հավանականությամբ կանդամակցի ՀՅԴ խմբակցությանը:
«Նա հաջորդ օրը նստեց ՀՅԴ-ականների շարքում, իսկ կեսօրից հետո հայտարարեց, թե պատգամավորական մանդատը վայր չի դնում, որովհետեւ պատգամավորական գործընկերներն են համոզել այդ հարցում: Գաղտնիք չէ, որ ԱԺ պատգամավորները` լինեն նրանք մեծամասնական, թե` համամասնական ընտրակարգով ընտրված, դրա համար որոշակի, եթե ոչ ահռելի գումարներ են ներդնում կուսակցությունում:
Մենք Գագիկ Բաղդասարյանին հարցրեցինք, թե այդքան ներդրումից հետո ափսոսանքի զգացողություն չունի՞ արդյոք եւ ներդրած գումարների գոնե մի մասը կարողացա՞վ ետ բերել ԱԺ պատգամավորական գործունեության արդյունքում:
«Զրոյի ա հավասար, ոչ մի կոպեկ: Ես ոչ միայն համամասնական, այլեւ` մեծամասնական ընտրություններում էլ գումարներ եմ ներդրել կուսակցության համար ու 7 հազար ձայն հավաքել: Եւ երբ եկա Ազգային ժողով` հասկացա, որ այստեղ անելու բացարձակապես որեւէ բան չունեմ: Ինչո՞ւ, որովհետեւ քաղաքական էր նախընտրական փուլը, իսկ Ազգային ժողովում սկզբի համար գոնե ժամանակ է պետք մինչեւ սովորես, թե էս շենքում որտեղից մտնես ու որտեղից դուրս գաս:
Համենայն դեպս` ես գոհ եմ իմ աջափնյակցիներից, որոնց տված 7 հազար քվեների արդյունքում ես դարձա ԱԺ պատգամավոր, իսկ առաջիկա ընտրություններում ինչպե՞ս կառաջադրվեմ, ո՞ր ընտրակարգով` կորոշեմ առաջիկայում»,- թերթին ասել է պատգամավորը:




























