Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ժամանակ թիրախավորվել է Նաթանզի միջուկային օբյեկտը, հայտնում է TASS-ը:
«Նաթանզում», - պատասխանել է նա լրագրողների այն հարցին, թե որ միջուկային օբյեկտներն են ենթարկվել հարձակման։
«Մինչ այժմ Իրանին սահմանակից երկրներում սովորական ֆոնային մակարդակից բարձր ճառագայթման մակարդակի բարձրացում չի արձանագրվել»։ Այս մասին ասված է ԱԷՄԳ-ի հայտարարության մեջ։
«Ինչ վերաբերում է Իրանի միջուկային օբյեկտների վիճակին, ապա այս պահին մենք որևէ տեղեկություն չունենք այն մասին, որ միջուկային օբյեկտներից որևէ մեկը, ներառյալ Բուշերի ատոմակայանը, Թեհրանի հետազոտական ռեակտորը կամ միջուկային վառելիքային ցիկլի այլ օբյեկտներ, վնասվել են կամ հարձակման ենթարկվել», - նշվում է հաղորդագրության մեջ:





























