Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Ֆրանսիան «պատրաստ է» պաշտպանել Պարսից ծոցի երկրներն և Հորդանանն Իրանից։

«Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում դաշնակից երկրներին, որոնք թիրախավորվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռների ու անօդաչու սարքերի կողմից և ներքաշվել մի պատերազմի մեջ, որն իրենք չեն ընտրել. խոսքը Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Կատարի, Իրաքի, Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի և Հորդանանի մասին է»,— ասել է նա։