Մասկատի ափից 52 մղոն հեռավորության վրա գտնվող նավթատար լցանավն անօդաչու նավի հարձակման թիրախ է դարձել։ Այս մասին հայտնում է Pars Today-ը։
«Մասկատի ափերի մոտ հարձակման ենթարկված նավթատարի անձնակազմը տարհանվել է։
Հարձակման ենթարկված լցանավը կոչվում է MKV VIOM»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, անձնակազմի մեկ անդամ զոհվել է, մնացածը (21 հոգի) տարհանվել են։





























