ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում ներքաշվել տարիներ ձգվող հակամարտության մեջ։ Նրա խոսքով՝ նախագահ Թրամփի միակ նպատակն այն է, որ Իրանը «երբեք միջուկային զենք չունենա»։

«Նախագահը իր երկրորդ ժամկետի առաջին երեք-չորրորդ տարիների ընթացքում ոչ միայն ցանկանում է երկիրը պաշտպանել իրանական միջուկային զենքից, այլև ցանկանում է համոզվել, որ Իրանը երբեք չի կարողանա միջուկային զենք ունենալ, իսկ դա իրանական ռեժիմի մտածելակերպի արմատական փոփոխություն է պահանջում», - նշել է Վենսը, փոխանցում է BBC-ն։

Նա հավելել է, որ խոսքը երկարաժամկետ ռազմական արշավի մասին չէ։

«Դոնալդ Թրամփը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ երկիրը ներքաշվի երկարատև հակամարտության մեջ։ Մենք չենք պատրաստվում ներքաշվել այնպիսի խնդիրների մեջ, որոնք ունեցել ենք Իրաքի և Աֆղանստանի հետ», - ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։

Ըստ Վենսի՝ «իրանական միջուկային օբյեկտները կառուցված են ոչ միայն ուրանի հարստացման խաղաղ նպատակներով, ինչպես պնդում էր ռեժիմը, այլ նաև միջուկային զենքի մշակման համար»։