Իրանը հայտնել է Սպահանի երկնքում իսրայելական «Hermes» անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին:
«Մեր երկրի զինված ուժերը թշնամական թռչուն են խոցել Խոմեյնիշահրի վրա»,— գրում է IRIB-ը:
Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, խոցվածը «Hermes» տեսակի անօդաչու սարք է
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանը և երկրի խոշորագույն քաղաքները։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Հաղորդվում է, որ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի, ինչպես նաև Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում ու Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազանների ուղղությամբ։
Հարձակման արդյունքում սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին:





























