Իրանը հարված է հասցրել ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավթային հանքավայրին, հայտնում են լրատվամիջոցները:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ծխի ամպերը բարձրանում շենքերի վրայով:

Տվյալ նավահանգիստը նավթի պահպանման աշխարհի խոշորագույն կենտրոններից է, որով անցնում է Պարսից ծոցից հումքի արտահանման զգալի մասը՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և մտել հարավային Լիբանան։