Իրանում ԱՄՆ-ի գործողությունների պատճառով կարող են ազդեցիկ ուժերի հայտնվել, որոնք հանդես կգան միջուկային զենք ձեռք բերելու օգտին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այս պատերազմն սկսվել է այն պատճառով, որ Իրանը հրաժարվել է ցանկացած սխեմայից, որը նրան զրկում է խաղաղ նպատակներով ուրանի հարստացման անօտարելի իրավունքից՝ մի իրավունք, որն ունեն աշխարհի բոլոր պետությունները:
Եթե հիմա նման տրամաբանություն առաջ մղվի, ապա ես ձեզ երաշխավորում եմ, որ Իրանում կհայտնվեն ուժեր, կհայտնվեն ազդեցիկ շարժումներ, որոնք անելու են հենց այն, ինչից ուզում են խուսափել ամերիկացիները՝ ձեռք բերել միջուկային ռումբ: Որովհետև նրանց վրա, ովքեր միջուկային ռումբեր ունեն, ԱՄՆ-ն չի հարձակվում»,- ասել է Լավրովը:





























