Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Դեվիդ Պետրեուսը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ «Իրանում վարչակարգի բռնի փոփոխությունը դժվար կլինի, սակայն ԱՄՆ-ն, միևնույն է, զգալի արդյունքների կհասնի ներկայիս գործողության ընթացքում»։

«Խնդիրն այն է, որ բավականին դժվար է վերահսկողության տակ վերցնել մի երկիր, որտեղ դեռևս կան վարչակարգի անվտանգության ուժերի հարյուր հազարավոր զինված և կազմակերպված անդամներ»,- ասել է նա BBC Radio 4-ի եթերում։

Պետրեուսը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հասկացնել է տվել, որ Իրանում ցամաքային գործողություն չի լինի։ Նրա խոսքով՝ «նույնիսկ առանց Իրանում վարչակարգի փոփոխություն իրականացնելու՝ ԱՄՆ-ն կհասնի իր նպատակներին»։

Դեվիդ Պետրեուսը հրամանատարել է Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերը և 2011-2012 թվականներին զբաղեցրել է ԿՀՎ տնօրենի պաշտոնը։