ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում գրել է, որ Իրանին ասել է՝ «շատ ուշ է»՝ ի պատասխան բանակցելու նրանց ցանկության։
«Նրանց հակաօդային պաշտպանությունը, ռազմաօդային ուժերը, նավատորմը և ղեկավարությունը այլևս չկան։ Նրանք ուզում են խոսել։ Ես ասացի՝ «Շատ ուշ է»,- գրել է Թրամփը։
Նա նաև հղում է տեղադրել The Washington Post-ում Մարկ Թիսենի հոդվածին, որտեղ հեղինակը պնդում է, որ ԱՄՆ նախագահը չի սկսում «հավերժական պատերազմ» Իրանի դեմ, այլ ավարտում է այն։





























