ԱՄՆ և Իսրայելի ուժերը հարվածել են Իրանի Ղոմ նահանգի Փորձագետների խորհրդի գրասենյակին, հաղորդում է Tasnim-ը։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ նախորդ երեկոյան Թեհրանում Փորձագետների խորհրդի համալիրը (նախկին խորհրդարանի շենքը, Իսլամական խորհրդատվական ժողովը) նույնպես ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կործանիչների հարձակմանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարձակվում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հըզբոլլահ»-ը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին և մտել հարավային Լիբանան։





























