Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԲ) հրապարակել է «Հինգ դաս» անվամբ ցանկ, որը ներառում է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կատարած հարվածներից արված եզրակացությունները։

Ըստ ցանկի՝ առաջին դասը հետևյալն է. «Ամենամահացու սպառնալիքը ներքին թշնամին է»։

Երկրորդ կետն, ըստ Չինաստանի բանակի վերլուծության, հետևյալն է. «Ամենաթանկարժեք սխալ հաշվարկը խաղաղության նկատմամբ կույր հավատն է»։

Ցուցակի երրորդ դասը հետևյալն է. «Ամենասթափեցնող իրականությունը գերազանց հրետանային ուժի տրամաբանությունն է»։

Չորրորդ կետը. «Ամենադաժան պարադոքսը հաղթանակի պատրանքն է»։

Հինգերորդ կետը. «Ամենահուսալի ապավենն ինքնաբավությունն է»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։

Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։