ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Օվալաձև աշխատասենյակում հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իրեն չի ստիպել սկսել ԱՄՆ ռազմական գործողություններ Իրանի դեմ, հաղորդում է NBC News-ը։

«Ոչ, գուցե ես եմ ստիպել նրանց դա անել։ Գիտեք, մենք բանակցություններ էինք վարում այդ խելագարների հետ, և իմ կարծիքով, նրանք պատրաստվում էին առաջինը հարձակվել։ Նրանք պատրաստվում էին հարձակվել։ Եթե մենք դա չանեինք, նրանք առաջինը կհարձակվեին։ Ես լիովին վստահ էի դրանում», -Գերմանիայի կանցլերի հետ երկկողմ հանդիպումից առաջ լրագրողներին հայտարարել է Թրամփը։

«Ըստ իս, նրանք առաջինը պետք է հարձակվեին։ Եվ ես չէի ուզում, որ դա տեղի ունենար։ Այպես որ, եթե որևէ բան լիներ, ես կարող էի ստիպել Իսրայելին միջամտել, սակայն Իսրայելը պատրաստ էր, մենք էլ էինք պատրաստ, և շատ, շատ հզոր ազդեցություն ունեցանք, քանի որ գործնականում ամեն ինչ, ինչ նրանք ունեին, ոչնչացվեց»,- հավելել է ԱՄՆ նախագահը։