ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ծրագրում է խզել Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը, այն բանից հետո, երբ եվրոպական երկիրը հրաժարվել է ամերիկյան զինվորականներին թույլ տալ իր բազաներն օգտագործել Իրանի դեմ հարվածների հետ կապված առաքելությունների համար։
Նա նաև Մեծ Բրիտանիային է քննադատել նմանատիպ որոշումների համար։
«Իսպանիան սարսափելի է եղել»,- լրագրողներին ասել է Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին հանձնարարել է «խզել բոլոր գործարար հարաբերությունները» Իսպանիայի հետ։
«Մենք պատրաստվում ենք խզել Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը։ Չենք ուզում որևէ կապ ունենալ Իսպանիայի հետ»,- հայտարարել է Թրամփը։





























