Մարտի 3-ին չարտերային չվերթով Մասկատից Երևան է ուղևորվել 115 ուղևոր, որոնց մեծ մասը (90-ից ավել) ՀՀ քաղաքացիներ են, այդ թվում՝ Հեռավոր Արևելքից Օման եկած 2 քաղաքացի: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում, քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 3–ին ևս մեկ Մասկատ-Երևան չվերթ էր կազմակերպվել, որով Հայաստան էր եկել 15 ՀՀ քաղաքացի։





























