Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) հաստատել են, որ իսրայելական ուժերն առաջնային պաշտպանական դիրքեր են գրավել Լիբանանի հարավում։
«Վերջին օրերին իսրայելական ստորաբաժանումներն առաջնային դիրքեր են գրավել՝ պաշտպանության լրացուցիչ շերտ ստեղծելու և Հյուսիսային Իսրայելի բնակիչների համար սպառնալիքները վերացնելու համար։ ՑԱԽԱԼ-ը կշարունակի գործել ուժեղացված պաշտպանական դիրքով և պատրաստ է տարածաշրջանում ցանկացած զարգացման»,- ասված է ՑԱԽԱԼ-ի մամուլի քարտուղարի գրասենյակի հայտարարության մեջ։
Գերատեսչությունն ընդգծել է, որ շիական «Հըզբոլլահ» շարժումն ընտրել է Իսրայելի վրա հարձակվելու ուղին՝ իրանական ռեժիմին աջակցելու համար և կկրի իր գործողությունների հետևանքները։





























