Շվեդական Stena ընկերությանը պատկանող լցանավը վնասվել է Պարսից ծոցում Իրանի զինված ուժերի հարձակման հետևանքով: Մինչ այդ, SVT հեռուստաալիքի տվյալներով՝ այն հետապնդել են իրանական պարեկային նավակները:
Stena Imperative լցանավը գնդակոծվել է ստացել Բահրեյնի նավահանգստում գտնվելու ժամանակ:
Stena Bulk ընկերությունից հայտնել են, որ անձնակազմի անդամներ չեն տուժել, սակայն նավի վրա հրդեհ է բռնկվել:
«Հարվածվել են մի քանի նավեր: Սակայն դեռևս պարզ չէ՝ դրանք հարձակման են ենթարկվել անօդաչու թռչող սարքերով, հրթիռներով, թե՞ այլ բանով»,- ըստ SVT-ի՝ հայտարարել է Stena Bulk-ի գլխավոր տնօրեն Էրիկ Հոհնելը:





























