ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը հրաժարվել է հաստատել լրատվամիջոցների հաղորդագրությունները Իրանի դեմ ցամաքային ռազմական գործողությանը մասնակցելու համար քրդական ընդդիմությանը զինելու ծրագրերի մասին։
«Ես պարզապես կասեմ, որ մեր նպատակները կապված չեն որևէ կոնկրետ խմբի աջակցելու կամ մատակարարելու հետ։ Մենք գիտենք, թե ինչ են անում մյուս կողմերը, բայց մեր առաջնահերթությունները այլ հարթությունում են», - ասել է Հեգսեթը Պենտագոնում մամուլի ասուլիսի ժամանակ, երբ նրան խնդրել են հաստատել լրատվամիջոցների հաղորդագրությունները։
Չորեքշաբթի CNN-ը, հղում անելով անանուն պաշտոնյայի, հաղորդել է, որ Իրանի քրդական ընդդիմադիր ուժերն առաջիկա օրերին կարող են մասնակցել Իրանի արևմուտքում ցամաքային գործողության։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ԿՀՎ-ն, ենթադրաբար, աշխատում է քրդական ուժերին զինելու ուղղությամբ՝ Իրանում ժողովրդական ապստամբություն հրահրելու նպատակով։





























