Իրանը փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից ի վեր Հորմուզի նեղուցում հարվածել է ավելի քան 10 նավի, մասնավորապես՝ լցանավերի: Դրա մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, էլիտար ռազմածովային ուժեր) ներկայացուցիչը։
«Մինչ այժմ մենք հարվածել ենք ավելի քան 10 նման նավի և տանկերի։ Թրամփն ամեն օր խոսում է Իրանի ռազմածովային ուժերի ոչնչացման մասին, բայց մենք շարունակում ենք հարվածել նրանց նավերին։ Դժբախտներ, ո՛չ հետ գնալու ճանապարհ ունեն, ո՛չ էլ՝ առաջ գնալու»,- նրա խոսքերն է մեջբերել Mehr լրատվական գործակալությունը։





























