Իրանը փորձեց ԱՄՆ-ի և Իսրայելի հետ խուսափել պատերազմից դիվանագիտության միջոցով, սակայն նրանց ռազմական ագրեսիան նրան այլընտրանք չթողեց, քան պաշտպանվելը։ Դրա մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարևան և բարեկամ երկրների ղեկավարներին ուղղված իր ուղերձում։

«Հարգելի բարեկամ և հարևան պետությունների ղեկավարներ, մենք փորձեցինք խուսափել պատերազմից ձեր օգնությամբ և դիվանագիտության միջոցով, սակայն ամերիկա-սիոնիստական ​​ագրեսիան մեզ այլընտրանք չթողեց, քան պաշտպանվելը։ Մենք հարգում ենք ձեր ինքնիշխանությունը և շարունակում ենք հավատալ, որ տարածաշրջանային խաղաղությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների համատեղ ջանքերով»,- ասել է նախագահը X-ում հրապարակված հայտարարության մեջ։