Հրապարակվել է տեսանյութ, որը ցույց է տալիս ԱՄՆ Շրի Լանկայի ափերի մոտ խորտակված իրանական IRIS Dena ֆրեգատի վրա ռազմածովային ուժերի սուզանավի հարձակումը։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ իրանական նավը Պարսից ծոցում տորպեդահարվել է ամերիկյան սուզանավի կողմից։

Daily Mirror-ի տվյալներով՝ նավի վրա գտնվել է մոտ 180 մարդ։ Շրի Լանկայի փոխարտգործնախարար Արուն Հեմաչանդրան հայտարարել է, որ 80 մարդ զոհվել է։ 32 իրանցի փրկվել և տեղափոխվել են կղզու հիվանդանոցներ, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են։

IRIS Dena ֆրեգատը Իրանի ռազմածովային ուժերի Հարավային նավատորմի մաս է կազմում։