Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում առնվազն յոթ ամերիկյան ռազմական օբյեկտների՝ Բահրեյնում տեղակայված ԱՄՆ հինգերորդ նավատորմի շտաբին, Արիֆջան ավիաբազային, Ալի ալ Սալեմ ավիաբազային և Քուվեյթում տեղակայված Քեմփ Բուրինգին, Իրաքում տեղակայված Էրբիլ ավիաբազային, ԱՄԷ-ում՝ Ջեբել Ալի նավահանգստին, Քաթարում տեղակայված Ալ Ուդեյդ ավիաբազային և Սաուդյան Արաբիայում տեղակայված Արքայազն Սուլթան ավիաբազային։

Իրանը հարվածներ է հասցրել նաև Բահրեյնում երկու AN/GSC-52B ռադարներ, Քուվեյթում տեղակայված Արիֆջան ավիաբազայի երեք ռադարային գմբեթին, ԱՄԷ-ում THAAD հակահրթիռային պաշտպանության մարտկոցի մեկ AN/TPY-2 ռադարին, Սաուդյան Արաբիայում THAAD հակահրթիռային պաշտպանության մարտկոցի մեկ AN/TPY-2 ռադարին, Հորդանանում THAAD հակահրթիռային պաշտպանության մարտկոցի մեկ AN/TPY-2 ռադարին, Կատարում մեկ AN/FPS-132 վաղ նախազգուշացման ռադարին, Քուվեյթում Իրանը հարվածել է արբանյակային կապի ենթակառուցվածքներին միացված ութ շենք/կառույցներին, գրում է «Թուրքիայի ձայն» թելեգրամյան ալիքը։

Տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ակտիվներին հասցված ընդհանուր վնասը գնահատվում է 4 միլիարդ դոլար։ Այս հարվածները կարող են թուլացնել ԱՄՆ տարածաշրջանային հրթիռային պաշտպանությունը և մեծացնել իրանական հրթիռային հարվածի ռիսկը։