Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր հարվածներ են հասցվել երկրի 174 քաղաքների։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։
«Ընդհանուր առմամբ 636 բնակավայրերում գրանցվել է 1332 հարձակում։ Վերջին հարվածների հետևանքով լուրջ վնասներ են կրել 105 քաղաքացիական օբյեկտներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցրել Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան:





























