Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Քրդստանի հպարտ և ազնիվ ժողովրդին, որն աջակցել է Իրանին այս պատմական օրերին, X սոցիալական ցանցում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ես կիսում եմ այս միջադեպերի ժամանակ նահատակվածների ընտանիքների և վիրավորների վիշտը։ Նահանգապետը և զինված ուժերը, որպես անվտանգության պահապաններ, պարտավոր են վճռականորեն դեմ լինել ցանկացած անջատողական գործունեության»,- նշել է Փեզեշքիանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ին տված հարցազրույցում ասել էր, որ «աջակցում է Իրանի դեմ իրանական քրդական ընդդիմադիր խմբավորումների հարձակմանը»։
Թրամփը նշել է նաև, որ քրդերի նպատակը «հաղթանակն» է։
«Եթե նրանք մտադիր են դա անել, դա լավ է», - հավելել է ԱՄՆ նախագահը։
Ինչպես պնդում է գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, «վերջին օրերին իրանական քրդական աշխարհազորայինները խորհրդակցել են Միացյալ Նահանգների հետ այն մասին, թե ինչպես երկրի արևմտյան մասում հարձակվել Իրանի անվտանգության ուժերի վրա»։





























