Տարածաշրջանում ռազմական հակամարտության պայմաններում ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համար ռիսկեր առայժմ չկան։ Այս մասին մարտի 6-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Պատգամավորներին, ի թիվս այլ հարցերի, հարցրել են նաեւ նախորդ օրը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեղի ունեցած զրույցի մասին։ Լրագրողները նաեւ հետաքրքրվել են, թե արդյոք Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կազդի Երեւանի եւ Բաքվի միջեւ պայմանավորվածությունների վրա։
«Մենք հետեւում ենք իրավիճակին, եւ բոլոր ռիսկերը՝ կապված մեր սահմանին տիրող իրավիճակի հետ, հասցեագրվում են համապատասխան մարմիններին»,- ասել է Հովհաննիսյանը։
Իշխող խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արման Եղոյանը, ավելացրել է, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ տարածաշրջանային պետությունների հետ Հայաստանի հաստատվծ հարաբերությունները միայն դրական իրավիճակ են ենթադրում։
«Մեր բոլոր հաշվարկներն ու պայմանավորվածությունները ցույց են տվել, որ Հայաստանը գտնվում է ստեղծված իրավիճակում լավագույն հնարավոր դիրքում», հայտնել է Եղոյանը։





























