Համոզված եմ՝ ձեզանից շատերը, տեսնելով այս խաղողի վազը իր բնաբաժակում, մտածել եք, թե Երևանի քաղաքապետարանը որքան «մտահոգ» է Երևանի կանաչ ֆոնդի նկատմամբ և իբր նորարարական լուծումներ է կիրառում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է հանրային ակտիվիստ Արթուր Չախոյանը, ով նաև լուսանկար է հրապարակել։
Նա, մասնավորապես, նշել է. «Բայց իրականում այս նկարը լավագույն օրինակն է, որը ցույց է տալիս այս իշխանության կեղծավորության աստիճանը՝ ինչի են պատրաստ հանրության աչքերին թոզ փչելու համար, որպեսզի ներկայացնեն, թե իբր մտահոգ են կանաչ ֆոնդի պահպանմամբ։
Ասեք՝ մարդ ինչ աստիճանի կեղծավոր պետք է լինի, որ մտքով նման ֆեյք «լուծում» անցնի»։




























