Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով մարդասիրական օգնություն է ուղարկվել Իրան, հաղորդում է «Դեվիչյա բաշնյա» Telegram ալիքը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ադրբեջանը, մասնավորապես, Իրան է ուղարկել 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, 2,4 տոննա շաքարավազ, ավելի քան 4 տոննա խմելու ջուր, շուրջ 600 կգ թեյ, ինչպես նաև մոտ 2 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, թե մարտի 5-ին Իրանը չորս անօդաչու թռչող սարքերով հարվածել է Նախիջևանին։ Իրանական կողմն, իր հերթին, հերքում է այդ հարձակման վերաբերյալ իր առնչությունը։
Ավելի ուշ՝ մարտի 8-ին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է Ալիևին և հայտարարել, որ Նախիջևանին հասցված օդային հարվածի միջադեպը որևէ կապ չունի Իրանի հետ՝ խոստանալով հետաքննել կատարվածը։





























