Մարտի 6-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը, Կալիֆոռնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, Կալիֆոռնիա նահանգի Ալտադենա քաղաքում գործող Թեքեյան մշակութային կենտրոնում հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության և Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության պատվիրակության, ինչպես նաև համայնքային մի շարք գործիչների հետ։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը մասնակցել է նաև Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը։

Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումներին։