Հյուսիային Կորեան (ԿԺԴՀ) դատապարտում է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները և հարգում է իրանցի ժողովրդի՝ սեփական առաջնորդին ընտրելու իրավունքը, հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը:

«Մենք հարգում ենք Իրանի ժողովրդի՝ իր գերագույն առաջնորդին ընտրելու իրավունքը և նրանց կատարած ընտրությունը», — նշված է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) հրապարակած հաղորդագրության մեջ։

ԿԺԴՀ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ երկրների ներքին գործերին միջամտությունը «պետք է դատապարտվի և դիմադրության արժանանա ողջ աշխարհի կողմից»։

«Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնում ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիվ գործողությունների կապակցությամբ։ Իրանի դեմ իրականացված անօրինական ռազմական հարձակումը խարխլում է տարածաշրջանային խաղաղության հիմքերը և սպառնում միջազգային կայունությանը։ Մենք վճռականորեն դատապարտում ենք այդ քայլերը», հավելել է նա։