Իրանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ) կոչ է արել անհապաղ և վճռականորեն դադարեցնել դպրոցների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի «բարբարոսական» հարձակումների ալիքը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Էդվարդ Չայբանին ուղղված նամակում Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին հայտնել է, որ փետրվարի 28-ին ավիահարվածների սկսվելուց ի վեր ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների անմիջական թիրախ է դարձել առնվազն 50 դպրոց։
Ըստ Ռահիմիի՝ հարձակումների հետևանքով զոհվել են հարյուրավոր երեխաներ, շատերն էլ վիրավորվել կամ որբ են մնացել։
«Այս հարձակումները, անկասկած, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների ցայտուն օրինակներ են»,- նշել է նախարարը։
Նա հատկապես նշել է Հորմոզգան նահանգի հարավային Մինաբ քաղաքի դպրոցի վրա կատարված «դաժան հարձակումը», որտեղ ագրեսիայի առաջին օրը զոհվել է 168 աշակերտ։





























